Վրաստանը հրաժարվել է մասնակցել «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա Երևանում՝ հոկտեմբերի 28-30-ը։ «Մենք խորապես մտահոգված ենք «քաղաքացիական հասարակության» անվան տակ այն անհատներին լիագումար նիստին հրավիրելու որոշմամբ, որոնք աջակցել են Վրաստանում կառավարությունը տապալելու վերջին փորձին»,- ասել է Եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին:               
 

Էդ «ուղտը» բոլորիդ դռանն է չոքելու, ընդամենը ժամանակի հարց է

Էդ «ուղտը» բոլորիդ դռանն է չոքելու, ընդամենը ժամանակի հարց է
27.10.2025 | 11:26

Երեկ Հանրայինի եթերում ուշադիր հետևում էի Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող թեկնածուների բանավեճին, որը, ըստ էության, «բանավեճ» անվանելը, թերևս, չափազանց բարձրագոչ է հնչում։ Այն ավելի շուտ իշխող ուժի թեկնածուների յուրահատուկ մրցավազք էր։

Հիմա կարող է հարց առաջանալ՝ ինչո՞ւ «թեկնածուների», եթե ՔՊ-ն Էջմիածնում փաստացի մեկ թեկնածու ունի։ Բացատրեմ․ Արամ Զավենիչի կուսակցության ներկայացուցիչը, ով նույնպես առաջադրվել էր, իրականում ՔՊ-ից էլ ավելի «ՔՊ-ական» էր հանդես գալիս։ Եթե չնշվեր, թե նա որ ուժի ներկայացուցիչն է, իր վարքագծով ու բառապաշարով ոչնչով չէր տարբերվի, ասենք, Ալեքսանյան Վահագից։ Ավելին՝ աչքերն արյուն կոխած տիրաժավորում էր Նիկոլի թեզերը՝ անգամ թիրախավորելով ՔՊ թեկնածուին։

Չնայած իշխանության հայտարարություններին, թե իր կոնսոլիդացիան Մեխակյանի շուրջ է, և պաշտպանում է վերջինիս թեկնածությունը, բանավեճի ընթացքում բոլորովին այլ պատկեր ուրվագծվեց։ Նիկոլն ու իր շրջապատը «տակից» կամ, եթե կուզեք, «երկրորդ ճակատով» փաստացի պաշտպանում էին Մկրտչյան Հարությունի թեկնածությունը՝ դրանով Մեխակյանին դնելով բավականին անհարմար, կարելի է ասել, խայտառակ դրության մեջ։

Մկրտչյանի խոսքում ու շեշտադրումներում պարզ զգացվում էր, որ նա Հանրային էր եկել «ատամները սրած», և իր առաջնային թիրախը հենց ՔՊ ներկայացուցիչն էր։ Սա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է նրանով, որ եկեղեցու նկատմամբ կոշտ գնահատականներ ստանալու համար Նիկոլը իր մի թեկնածուով շանտաժի է ենթարկում մյուսին (բանավեճի ընթացքում Մկրտչյանը մի քանի անգամ այս թեմայով կոնկրետ հարցեր ուղղեց Մեխակյանին, իսկ վերջինս կենտրոնանում էր հիմնականում համայնքային խնդիրների ու քաղաքի հետ կապված այլ հիմնահարցերի վրա)։

Փաստացի տեսանք, թե ինչպես է Նիկոլը, իր տեսակին բնորոշ գործելաոճով, կարողանում ցանկացած պահի բոլորին օգտագործել բացառապես սեփական օրակարգը առաջ տանելու համար, լիովին անտեսելով, թե տվյալ անհատն ինչ վերաբերմունք ունի այդ կամ այլ հարցի առնչությամբ։

Ի դեպ, սա վերաբերում է ողջ նիկոլամերձ միջավայրին։ Ասածս պարզ է․ էդ «ուղտը» բոլորիդ դռանն էլ չոքելու է՝ ընդամենը ժամանակի հարց է։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 159

Մեկնաբանություններ